
Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատական նիստը
Այսօր Բաքվի ռազմական դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատական նիստը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ այսօրվա նիստին հարցաքննվել է Արայիկ Հարությունյանը. նրան հարցեր են ուղղվել Արցախի ՊԲ-ի և ռազմական այլ կառույցների վերաբերյալ:
Նիստին ներկա էին նաև այսպես կոչված «տուժածները» և վերջիններիս ներկայացուցիչները:
Բացի Արայիկ Հարությունյանից՝ հարցաքննվել է նաև Արկադի Ղուկասյանը, ում հարցեր են ուղղվել «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության գործունեության վերաբերյալ:
Շինծու դատավարությունը կշարունակվի հուլիսի 3-ին: