
Ռուբեն Վարդանյանը Բաքվի շինծու դատավարության հերթական նիստում պահանջել է նիստերի արձանագրությունները
Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով հերթական դատական նիստը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Վարդանյանը հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ «դատարանի» նիստերի որոշումներին և արձանագրություններին։ Բացի այդ, նա խնդրել է նախկինում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումների քաղվածքը։ Փաստաբան Աբրահամ Բերմանը աջակցել է Վարդանյանի միջնորդությանը։
Դատավոր Զեյնալ Աղաևը պատասխանել է, որ Վարդանյանի և նրա պաշտպանի համար պայմաններ կստեղծեն պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
Այնուհետև դատարանը հարցաքննել է այսպես կոչված «տուժողներին»։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին։