
Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարության հերթական նիստը
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարության դեմ շինծու դատավարությունը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստին մասնակցել են այսպես կոչված «տուժածները». նրանք ցուցմունքներ են տվել Խոջալու բնակավայրում տեղի ունեցած «ցեղասպանության» վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին մեղադրում են «մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, պատերազմի օրենքների խախտման և ահաբեկչության» համար: