
Բաքվում կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական դատական նիստը
Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով հերթական դատական նիստը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լևոն Բալայանին նոր պաշտպան է նշանակվել, և նա չի առարկել։
Նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք այսպես կոչված «տուժածներ»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին։