02 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմի մարտերին

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմի մարտերին

Ադրբեջանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի գործով շինծու դատավարությունը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա նիստում դատարանն ուսումնասիրել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի «ցուցմունքները»: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մնացականյանը խոսել է ՀՀ-ի կողմից Պաշտպանության բանակի ֆինանսավորման և զինամթերքի մատակարարումների մասին:

Իր խոսքում ՊԲ նախկին հրամանատարը նաև նշել է, որ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ մարտեր վարելով Քարվաճառի, Ակնայի և այլ ուղղություններում:

Շինծու գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

 

Ռազմագերիներ