
Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում ընթերցվել են հայ ռազմագերի Մադաթ Բաբայանի «ցուցմունքները». դրանք վերաբերում էին Իվանյանում (Խոջալու) 1992 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 8-ը տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: