15 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում կայացել է հայ ռազմագերիների շինծու գործով հերթական դատական նիստը

Բաքվում կայացել է հայ ռազմագերիների շինծու գործով հերթական դատական նիստը

Բաքվի ռազմական դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործով հերթական դատական նիստը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հնչեցվել են «վկաների ցուցմունքներ»՝ Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում 1988-1991 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ