26 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի դատարանում Մանվել Գրիգորյանի դեմ ցուցմունքներ են հնչել

Բաքվի դատարանում Մանվել Գրիգորյանի դեմ ցուցմունքներ են հնչել

Բաքվի ռազմական դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործով հերթական դատական նիստը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատական ​​նիստում ցուցմունքներ են հնչեցվել ընդդեմ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի դեմ. դատարանն ուսումնասիրել է Գրիգորյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա նաև «խոսել է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեջ ներգրավվածության մասին»։

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ