
Կայացել է հայ ռազմագերիների շինծու գործով հերթական դատական նիստը
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստի ընթացքում ընթերցվել են Քառօրյա պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր:
Կեղծ գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: