04 Հոկ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽ պատգամավորը հայ գերիների վերաբերյալ հրատապ հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին

ԵԽ պատգամավորը հայ գերիների վերաբերյալ հրատապ հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆերնանդ Կարտհայզերը հայ գերիների վերաբերյալ հրատապ գրավոր հարցում է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին. հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD):

Նա հարցրել է Բաքվում ապօրինի պատանդառված հայերի դատավարությանը հետևելու համար ԵՄ ներկայացուցիչներ ուղարկելու հնարավորության մասին՝ նշելով հայ գերիների առողջական վիճակի վատթարացումը և ընտանիքների հետ շփման բացակայությունը։

«Վերջերս Ադրբեջանը հրամայել է փակել Բաքվում գտնվող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը՝ միակ միջազգային կազմակերպությունը, որը կանոնավոր մուտք ուներ հայ կալանավորների մոտ. սա փաստացի վերացրել է նրանց կալանքի պայմանների արտաքին մարդասիրական մոնիթորինգը։

Հավաստի հաղորդագրությունները նաև մատնանշում են մի քանի կալանավորների առողջական վիճակի վատթարացումը, համապատասխան բժշկական օգնության մերժումը, ընտանիքների հետ շփման բացակայությունը, մենախցումը և քաղաքական դրդապատճառներով, կեղծ մեղադրանքները։ Չնայած դրան՝ անցյալ տարվա ապրիլին Բելգիայում խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ կալանավորների դատավարությունները բաց են Բաքվում գտնվող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար։

Սեպտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ կալանավորների հարցը մնում է չլուծված, իսկ նրանց ազատ արձակումը կարևորագույն մարդասիրական առաջնահերթություն է. այս հարցը չի խոչընդոտում, այլ նպաստում է խաղաղության գործընթացին։

Հաշվի առնելով այս զարգացումները և տարածաշրջանում ԵՄ միջնորդական դերը, ի՞նչ կոնկրետ միջոցառումներ կձեռնարկի հանձնաժողովը՝

1. Ապահովելու, որ Բաքվում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ կալանավորների առաջիկա դատավարություններին։
2. Նպաստելու ռիսկի խմբում գտնվող կալանավորների շտապ և անկախ բժշկական գնահատումներին։
3. Տրամադրելու հստակ ժամանակացույց, թե երբ է հանձնաժողովը հրապարակայնորեն զեկուցելու այս քայլերի և դրանց վերաբերյալ», – նշված է հայտարարության մեջ:

Ռազմագերիներ