
Բաքվի դատարանում 44-օրյա պատերազմի վերաբերյալ «փաստաթղթեր» են ընթերցվել
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստի ընթացքում ընթերցվել են գործին առնչվող նյութեր՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գանձակին հասցրած հարվածի վերաբերյալ:
Կեղծ գործով հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: