
Բաքվի դատարանում կրկին ցուցմունքներ են հնչել Ռուբեն Վարդանյանի դեմ
Ադրբեջանական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա նիստի ընթացքում Քարվաճառում և Բերձորում «իրենց հարազատների զոհվելու մասին» ցուցմունքներ են տվել այսպես կոչված «տուժածները», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները:
Շինծու գործով հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 14-ին:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։