
Բաքվի դատարանում կայացել է հայ ռազմագերիների շինծու գործով հերթական դատական նիստը
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարավորը հայտնել է, որ գործի 340 «տուժողներ» միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ չեն կարող մասնակցել դատավարությանը և խնդրել են վերանայել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները:
Նաև ցուցմունքներ են հնչել «խոշտանգումների և ռազմական հանցագործությունների» վերաբերյալ:
Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: