11 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում քննարկում են Գազայի հատված զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայում քննարկում են Գազայի հատված զորախումբ ուղարկելու հարցը

Թուրքիայի հատուկ ծառայությունների պաշտոնյաները և դիվանագետները քննարկում են Գազա զորք ուղարկելու հարցը. РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը։

«Մանրամասները մշակվում են մեր արտաքին գործերի նախարարության, ազգային պաշտպանության նախարարության և ազգային հետախուզական կազմակերպության կողմից։ Թե՛ հրադադարի, թե՛ Գազայում և տարածաշրջանում ձեռնարկվելիք հետագա միջոցառումների վերաբերյալ հարցերը մեզ դեռևս չեն հաղորդել», – ասել է նա։

Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կմիանա Գազայում հրադադարի պահպանմանը հետևող աշխատանքային խմբին. զինվորականներին Գազայի հատված ուղարկելու որոշումը կարող է ներկայացվել Մեջլիսի քննարկմանը։

Ռազմագերիներ