13 Հոկ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի դատարանում կրկին «ռազմական հանցագործություններից» են խոսել

Բաքվի դատարանում կրկին «ռազմական հանցագործություններից» են խոսել

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակվել են «գաղտնի փաստաթղթեր ադրբեջանական բնակավայրերի ոչնչացման վերաբերյալ»:

Կեղծ գործով հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ