28 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում կայացել է հայ ռազմագերիների կեղծ գործով հերթական դատական նիստը

Բաքվում կայացել է հայ ռազմագերիների կեղծ գործով հերթական դատական նիստը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստի ընթացքում «տուժողներից մեկը ցուցմունքներ է տվել հայկական ուժերի կողմից կատարված խոշտանգումների վերաբերյալ»:

Բացի այդ՝ Արցախի ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել փաստաթղթերի հրապարակման ընթացակարգը կրճատելու միջնորդությամբ:

Կեղծ գործով հաջորդ նիստը տեղի կունենա վաղը:

Հիշեցնենք՝ հայ ռազմագերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ