
Բաքվում կայացել է հայ գերիների կեղծ գործով հերթական նիստը
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա դատական նիստի ընթացքում հնչել են ցուցմունքներ՝ հայկական ուժերի կողմից կատարված «սպանությունների և խոշտանգումների վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով: