25 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը

Կայացել է հայ գերիների շինծու գործով հերթական նիստը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստի ընթացքում կրկին հնչել են ցուցմունքներ՝ հայկական ուժերի կողմից կատարված «հանցագործությունների» վերաբերյալ:

Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 24-ին:

Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ