25 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում շարունակվել է հայերի դեմ շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվել է հայերի դեմ շինծու դատավարությունը

Ադրբեջանական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստում կրկին հնչել են ցուցմունքներ՝ հայկական ուժերի կողմից կատարված «սպանությունների և խոշտանգումների վերաբերյալ». դրանք մեծ մասամբ վերաբերում էին 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:

Կեղծ գործով հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ