28 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում շարունակվում է շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվում է շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինաբար պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հնչել են ցուցմունքներ՝ 44-օրյա և Արցախյան առաջին պատերազմների ժամանակ հայկական ուժերի կողմից կատարված «հանցագործությունների» մասին:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին նաև հարցեր են ուղղվել «070» կոդով ՀՀ անձնագրերի վերաբերյալ:

Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:

Ռազմագերիներ