31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայում քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի և Բաքվում հայ գերիների հարցերը

Մեծ Բրիտանիայում քննարկել են արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի և Բաքվում հայ գերիների հարցերը

Հոկտեմբերի 29-ին «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» նախաձեռնության պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Համայնքների և Լորդերի պալատների անդամների ոչ ֆորմալ միջկուսակցական խմբի՝ «Խորհրդարանական բոլոր կուսակցությունների խումբ Հայաստանի համար» (APPG), և Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբների հետ. հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը, Հայ համայնքի խորհրդի նախագահը։

Քննարկումը կենտրոնացած է եղել արցախահայերի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի պաշտպանության կարևորության, ինչպես նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցի վրա։

Ռազմագերիներ