
Ադրբեջանցի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության համար
Ադրբեջանցի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի և Դավիթ Բաբայանի համար․ գրում է ադրբեջանական apa.az կայքը։
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Մադաթ Բաբայանը, 65 տարեկանը լրացած լինելով, այլևս չեն կարող ցմահ ազատազրկման դատապարտվել, ուստի առաջարկվել է նրանց ազատազրկել 20 տարի ժամկետով, որից 10-ը նրանք պետք է անցկացնեն խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Դավիթ Ալլահվերդյանը պետք է դատապարտվի 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 16 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:


