
Բաքվում պահվող հայ գերիների փաստաբանները «խնդրել» են արդարացնել իրենց պաշտպանյալներին
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության և ապօրինի պահվող այլ հայերի դեմ շինծու գործը. փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօրվա նիստի ընթացքում ելույթ են ունեցել փաստաբանները և առաջարկել «դատարանին» արդարացնել հայ գերիներին:
Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք՝ հայ գերիներին մեղադրում են «ցեղասպանության, խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման» և այլ հոդվածներով:


