
Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից սիրտս կկանգնի․ Վիգեն Էուլջեքչյանի կնոջ արձագանքը
2020 թվականից Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի կինն ABC Media-ի հեռախոսազանգից տեղեկացավ, որ ամուսնուն ազատել են գերությունից։
«Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի։ Որտե՞ղ է Վիգենը»,- ասել է Լինդան։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում էր տեղեկացրել, որ Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչները Բաքվի գերիներից Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին հանձնել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին, և հիմա նրանք գտնվում են ՀՀ-ում։


