27 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դատապարտվեցին ցմահ ազատազրկման (թարմացվող)

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դատապարտվեցին ցմահ ազատազրկման (թարմացվող)

Բաքվի դատարանում կայացավ շինծու դատավարության եզրափակիչ արարը։ Ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարի ազատազրկման։

Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվեց 18 տարի ազատազրկման։

Վասիլ Բեգլարյանը դատապարտվեց 15 տարի ազատազրկման։

Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման․ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էրիկ Ղազարյանն ու Գուրգեն Ստեփանյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման։

Լևոն Բալայանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։

Կեղծ մեղադրանքներով, սուտ ցուցմունքներով ու խոշտանգումներով ուղեկցված դատական ֆարսն ընթացավ միջազգային հանրության աչքի առաջ։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները խոշտանգվում էին,  զրկված էին նորմալ փաստաբանական ծառայություններից, իսկ միջազգային մեդիան անգամ դատական նիստերը լուսաբանելու թույլտվություն չուներ։

 

 

Ռազմագերիներ