14 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարունակելու ենք աշխատել գերիների ազատ արձակման համար․ Արմեն Գրիգորյան

Շարունակելու ենք աշխատել գերիների ազատ արձակման համար․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գերիներին ներում շնորհելը բացառելու հայտարարությանը։

«Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի բոլոր գերիներին ազատենք, այդ աշխատանքը կշարունակենք։ Բոլոր հնարավոր ձևաչափերով մինչև հիմա աշխատելու ենք և կշարունակենք աշխատել»,–ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ գերիների հարցն իրենք բարձրացնում են ոչ միայն հանդիպումների ժամանակ, այլև տարբեր ֆորմատներով։

Հիշեցնենք, որ France24-ին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը տեղեկացրել էր, որ Ջ․ Դ․ Վենսը Բաքու այցի ընթացքում բարձրացրել է գերիների ազատ արձակման հարցը, սակայն ինքը բացառել է նրանց վերադարձի հնարավորությունը։ Նա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին համեմատել է «նացիստների», իսկ Բաքվի շինծու դատը «Նյուրնբերգյան դատավարության հետ»։

Ռազմագերիներ