
Պատերազմի ավարտը մոտ չէ. ռուս-ուկրաինական բանակցություններ՝ Ստամբուլում
Մոռացեք ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին, քանի դեռ Ռուսաստանն ամբողջ ուժով առաջ է շարժվում. նրան չեն խանգարելու ո՛չ սանկցիաները, ո՛չ էլ իբրև թե իզոլացումն աշխարհից:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Ստամբուլում տեղի ունեցածը հերթական հանդիպումն էր, առանց որևէ լուրջ արդյունքի ակնկալիքի:
Պուտինը վաղուց է Զելենսկիին խեղկատակ կոչել. գուցե հումորիստի նախկին կարիերան չի ներում գերտերության առաջնորդը կամ սովոր է, որ նախկին դերասանի ասածերի վրա միշտ ծիծաղել է պետք, չէ՞ որ նա ժամանակին ոչ մի լուրջ բան չէր ասում կամ էլ խնդրում էր:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը լուրջ չի համարում Ռուսաստանից պահանջել բանակցային գործընթաց, հատկապես, երբ ռուսական զորքերը, փոքր հաջողություններով ճակատի գրեթե բոլոր գծերով առաջ են ընթանում են առաջ: Դրան էլ գումարած այժմ ավելի արագ են սկսել գործել: