19 Մայ
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է մեղավոր Մերձավանի դպրոցի միջադեպի համար․ համայնքում կրքերը չեն հանդարտվում

Ո՞վ է մեղավոր Մերձավանի դպրոցի միջադեպի համար․ համայնքում կրքերը չեն հանդարտվում

Մայիսի 13-ից Մերձավանի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացը խաթարվել էր՝ հայոց պատմության ուսուցչուհու և աշակերտի միջև տեղի ունեցած միջադեպից հետո։ Առարկություն չկա. բոլորը դատապարտում են սկանդալի կենտրոնում հայտնված աշակերտի վարքը, անհարգալից վերաբերմունքը տեղ չունի դպրոցում, բայց զուգահեռ ներկայացնում են նաև պատմության հակառակ երեսը։ Աշակերտները, ծնողներն ու մի շարք ուսուցիչներ պնդում են, որ ուսուցչուհին իր վարքագծով խախտել է դպրոցական էթիկան՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով ինչպես աշակերտների, այնպես էլ կոլեգաների հասցեին։ Ծնողներն էլ բողոքում են, ուսուցչուհին ոչ պատշաճ արտահայտություններ է արել նաև արցախցի աշակերտների հասցեին՝ ինչը առաջացրել է ընդհանուր վրդովմունք ու դարձել դասադուլի պատճառ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

Ռազմագերիներ