
«ԶԱՐԿ»՝ ապագայի առաջնորդների կոփման դպրոց
Սերունդ, որը պիտի դիմանա ցանկացած դժվարության, լինի ֆիզիկապես ուժեղ, հոգեպես կայուն և գաղափարապես կիրթ։ «ԶԱՐԿ» կրթական ծրագիրն իր ձեռքն է վերցրել նման սերունդ կերտելու պատասխանատվությունը:
Երեխաներին միայն առարկայական գիտելիքներով զինելն այլևս բավարար չէ։ «ԶԱՐԿ»-ն արձագանքում է այդ պահանջին՝ առաջարկելով մի ամբողջական կրթական փաթեթ՝ ֆիզիկական պատրաստություն, հոգևոր դաստիարակություն, ինքնապաշտպանություն և առաջնորդական ունակություններ։
Հետո սկսվում է ավելի բարդ ու խորը փուլը: Սաները ստանում են նոր գիտելիքներ, մինչև ծրագրի ավարտը: Այս պահին Զարկը գործում է հանրապետության մի քանի մարզի 16 գյուղում ու քաղաքում: Ընդլայնվելու միտում, անշուշտ, կա: Յուրաքանչյուր բնակավայր ունի առանձնահատկությունը: