
Վաշինգտոնը հարվածել է Վենեսուելայից մեկնած թմրանյութերով բեռնված նավին. միջազգային լրահոսն՝ ամփոփ
ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի Կարիբյան ծովում հարվածել են Վենեսուելայից եկող նավին, որն, ըստ Վաշինգտոնի, տեղափոխում էր թմրանյութեր։ Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ նավը պայթեցվել է և այրվել, անձնակազմի բոլոր 11 անդամները զոհվել են։ Թրամփը բացատրել է, որ զոհված անձինք Վենեսուելայի «Տրեն դե Արագուա» հանցախմբի անդամներ էին, որն ԱՄՆ-ն ահաբեկչական կառույց է ճանաչել փետրվարին։ Այս գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի զինծառայող չի տուժել։