
Բա ո՞ւր է Սրբազանը․ հարցնում են երեխաները
Ավելի քան 100 օր է՝ Յոթ վերք եկեղեցու բակում նրա ոտնաձայները չեն լսում, հայրական սերն ու օրհնությունը չեն ստանում։
Ազատանի կիրակնօրյա դպրոցում կարգուկանոնը չի փոխվել․ աշակերտները դպրոցում դասերն ավարտում ու վազում են այստեղ։
Շատ բան է փոխվել Սրբազանի կալանավորումից հետո, այդ թվում՝ ընկեր Գոհարիկին տրվող հարցերի բովանդակությունը. փոքրերը հարցնում են՝ բա ո՞ւր է Սրբազանը, իսկ մեծերի հարցն ավելի լուրջ է․ ինչո՞ւ են ձերբակալել իրենց հոգևոր առաջնորդին։