
Մերկասառույցին ընկնում, հագուստը մաքրում ու շարունակում են քայլել․ Երևանի բակերը ինչո՞ւ չեն մաքրում
70-ամյա Լևոն պապն աշխատանքի գնալու ճանապարհին ընկել է բակի մերկասառույցի վրա։
Ո՛չ բակը մաքրող են տեսել, ո՛չ էլ աղ ցանող։ Այսօր արևն էլ որոշել է դուրս չգալ։ Լավ է պրծել Լևոն պապը․ վնասվածք չի ստացել։ Երևանի բնակիչները կարճ արտահայտություններով են բնութագրում քաղաքի վիճակը։
Մեզ ճանապարհին հանդիպած անցորդներից մեկն ասում է՝ բակի աստիճաններին մոտենալ հնարավոր չէ, իսկ մայթով քայլելու համար հավասարակշռությունը պահելու հատուկ հնարքներ պետք է սովորել։


