
Հիշատակի՞, թե՞ մոռացության օր․ Հունվարի 27-ի երկու երեսները
Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքերը փակ էին վաղ առավոտյան․ ոստիկաններն էին հսկում։ Լռության, հսկողության և լարվածության այս մթնոլորտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին այցելում եռաբլուր՝ խնկարկելու նահատակների հիշատակը։
Փաշինյանի այցից ժամեր առաջ այդտեղ էին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները․ նրանք եկել էին որդիների շիրիմների մոտ՝ ինչպես իրենք են ասում, «հսկելու», որպեսզի իշխանության ներկայացուցիչները չմոտենան։
Զոհվածների ծնողները ասում են՝ իրենց համար հիշատակի օրացույց գոյություն չունի․ իրենց համար ամեն օրն է հիշատակի օր։


