
Հայկական իրականության 2 երեսը՝ ԵԽԽՎ ամբիոնից
Հայկական երկու տարբեր իրականությունների մասին են ԵԽԽՎ ամբիոնից խոսում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս ամբիոնը գործածել է ևս մեկ անգամ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններից խոսելու համար։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կատարել է մաքուր ընտրություն խաղաղության համար ՝ հիշեցնելով 2025 թվականին ստորագրած Վաշինգտոնյան հռչակագրի մասին։
Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույն ամբիոնը գործածել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ներկայացնելու համար։ Մամիջանյանը խոսել է Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումների և քաղբանտարկյալների մասին։


