
AI-ն ու աշակերտները․ երբ գործիքը դառնում է հեշտ ճանապարհ
Երևանի թիվ 190 ավագ դպրոցը մեկն է Հանրապետության 26 դպրոցներից, որում ներդրվել է ԱԲ սերունդ ծրագիրը։
16-ամյա աշակերտ Սուրենը, որ այս դպրոցի սան է, որոշել է օգնել մարդկանց, որ անիմաստ չծախսեն իրենց կյանքի 6-9 ամիսը․ նա ստեղծել է ծրագիր, որով ԱԲ-ն է մեր փոխարեն գեղեցիկ ու արագ համադրում հագուստը։
«ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցներում բացվել են հատուկ ԱԲ դասարաններ․ թիվ 190-ում այս տարի թվով 3-րդ ԱԲ դասարանն է բացվել։
10-11 դասարաններում սովորում են ծրագրավորում, 12-րդ դասարանում՝ խորանում արհեստական բանականության մեջ ու ստեղծում նախագծեր։


