Սիրիայում կրկին հարձակվել են ամերիկյան ռազմաբազայի վրա
Սիրիայում կրկին հարձակվել են ամերիկյան բազայի վրա: Հրթիռային հարձակման թիրախ է դարձել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ալ-Շադադ բնակավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բայդենը նախօրեին 3 ամերիկացի զինծառայողների սպանության համար վրեժխնդիր լինելու տարբերակներ է ուսումնասիրում: Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները կանի «այն, ինչ պետք է անի զորքերը պաշտպանելու համար»:
Նա նաև տեղեկացրել է, որ Բայդենի վարչակազմը չի ցանկանում մեծ պատերազմ Իրանի հետ, նա ընդունում է, որ Թեհրանը ռեսուրսներով աջակցում է տարածաշրջանի զինյալ խմբավորումներին և նրանց տրամադրում է հետախուզական տեղեկություններ։ Մանրամասն՝ ռեպորտաժում։