ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտ է կանխատեսում. անցած օրն՝ ամփոփ
Պաշտոնանկություններ ու նշանակումներ՝ Հայկական զինված ուժերում։ Նախագահի հրամանագրով փոխվել են Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը, Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը,է խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը։ Պաշտոնից ազատվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ չնշելով պատճառը։ Անցած օրվա քրոնիկոնը՝ ռեպորտաժում: