21 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը մսխում է Արցախի ընդերքը

Ադրբեջանը մսխում է Արցախի ընդերքը

Արցախը գրավելով` Ալիևն իրականցրեց վաղեմի երազանքը, բայց միայն դրա համար չէր, որ Արցախն օդ ու ջրի պես պետք էր Ալիևին։ Հայաստանին անվտանգային գոտուց զրկելու ու խմելու ջրի պաշարների մասին բազմիցս ենք խոսել։ Բայց մի բան էլ կա, որը Ալիևը մսխելու է սրտի ուզածի չափ։ Խոսքն այս փոքրիկ հողակտորի հարուստ ընդերքի մասին է։ Դեռ հին ժամանակներից Արցախը հայտնի է եղել իր մետաղական և ոչ մետաղական հանածոներով, ինչն է՛լ ավելի գրավիչ է դարձրել այն ինչպես տեղացիների, այնպես էլ օտարների համար։