Թեժ կրքեր՝ ԱԺ-ում, պայքար՝ փողոցում. անցած օրն՝ ամփոփ
Բագրատ Սրբազանն ու աջակիցները լուսաբացը դիմավորեցին Բաղրամյան պողոտայում: Զուգահեռ ոստիկաններն էլ լուսացրին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում:
Այնուհետև Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցները սկսեցին անհնազանդության ու իրազեկման ակցիաներ իրականացնել:
Փողուցում պայքարին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հեծանվով էր աշխատավայր գնում` սոցցանցերում նոր քոնթենթ ապահովելու համար:
ԱԺ-ում էլ թեժ քննարկում էր, բայց ոչ օրակարգային հարցերի մասին: Վեճի թեման ընդդիմության` կառավարության հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելն էր: Ընդդիմությունն ինշխանությանը մեղադրում էր այդ նիստը տապալելու համար, իշխանությունն էլ անցյալը մոռացած` հիշեցնում էր փողոցի և խորհրդարանի տարբերությունը: