Ուժեղացված ծառայություն առաջնորդների համար, մահեր շոգից և ռեկորդակիր հավ
Աշխարհը դեռ Թրամփ է քննարկում: Մահափորձից հետո նրա վարկանիշն աճել է, գերազանցելով 60 տոկոսը: Վարկանիշի աճին զուգահեռ ավելացել է նաև Trump media-ի բաժետոմսերի ու բիթքոինի արժեքը: Այս ամենից հետո երեկ պարզվեց, որ Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձել է նախագահի հանրապետական թեկնածու։ Նա միաժամանակ որոշել է, որ ընտրությունում հաղթելու դեպքում սենատոր Ջեյ Դի Վենսը կդառնա փոխնախագահը: Ի դեպ, Բայդենն էլ հավաքել է ուժերը, ու սեպտեմբերին պատրաստ է նոր դեբատի դուրս գալ Թրամփի հետ: Աշխարհին վախեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձը: Աշխարհի շատ երկրներ միջադեպից հետո ուժեղացրել են իրենց երկրի քաղաքական գործիչների ու առաջնորդների անվտանգությունը: Սիրիայում էլ ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը և սկսվել է ձայների հաշվարկը: Ավելի քան 1,5 հազար թեկնածու պայքարում է Սիրիայի խորհրդարանի 250 տեղի համար։
Իտալիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրում մոլեգնող ծայրահեղ շոգի պատճառով չորս մարդ է մահացել: Առայժմ երկրի 11 քաղաքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։