04 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանի դեմ հարուցված քրգործը իշխանության հակաեկեղեցական կեցվածքի հետևանքն է. Իրաքի Հայոց թեմ

Միքայել սրբազանի դեմ հարուցված քրգործը իշխանության հակաեկեղեցական կեցվածքի հետևանքն է. Իրաքի Հայոց թեմ

Իրաքի Հայոց առաջնորդարանը մտահոգված է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի որոշումից։

«Ակնհայտ է, որ Շիրակի թեմի առաջնորդի դեմ հարուցված քրեական գործը իշխանությունների հերթական հակաեկեղեցական կեցվածքի բացահայտ հետևանքն է։

Այսպիսով խաթարվել է արդարադատության հանդեպ հանրային վստահությունը, կասկածի տակ է դրվել դատարանի արդար և անաչառ լինելը, բացահայտորեն ոտնահարվել են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները»,-ասված է առաջնորդարանի տարածած հաղորդագրության մեջ։

Իրաքի Հայոց թեմը զորակցություն է հայտնել Միքայել սրբազանին և տեղեկացրել էր, որ կանգնած է Հայ եկեղեցու կողքին` ի պաշտպանություն նրա։

Ռազմագերիներ