18 Մար
2025
15.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրիի երևացող հատվածից դուրս խնդիրները բազմաթիվ են, դրանք հավաքագրելու ենք և լուծենք. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի երևացող հատվածից դուրս խնդիրները բազմաթիվ են, դրանք հավաքագրելու ենք և լուծենք. Ռուբեն Մխիթարյան

Գյումրեցիները բողոքներ ու խնդիրներ շատ ունեն, քանի որ երբ հեռանում ես Գյումրու երևացող, կառուցված հատվածից, երկրորդ շարքում բազմաթիվ խնդիրների ես բախվում. քարոզարշավի ընթացքում ABC media-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը:

«Լսում ենք մարդկանց խնդիրներն ու հավաքագրում դրանք: Յուրաքանչյուր փողոցում տասնյակ խնդիրներ կան, որոնք բոլորը սպեցիֆիկ, ջանասիրաբար և հոգատար լուծման ու վերաբերմունքի կարիք ունեն։ Իհարկե, մարդիկ կան, որոնք ասում են՝ խոստացեք, որ ինչ ասել եք, կանեք: Մենք բոլորին բացատրում ենք, որ այս պահին ոչինչ խոստանալ չենք կարող, սակայն մարտի 30-ից հավաքագրված խնդիրները բծախնդրորեն ուսումնասիրելու ենք, ոչինչ չի մնալու առանց վերաբերմունքի ու պատշաճ լուծման»,- նշել է Մխիթարյանը։

Գյումրիի քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ կան փողոցներ, որտեղ անհրաժեշտ են խաղահրապարակներ, որտեղ մարդիկ բողոքում են թափառող կենդանիներից, կանաչապատման, աղբահանության հետ կապված խնդիրներ կան:

«Մարդիկ այս թաղամասում արդյունավետ կառավարման մասին էին խոսում։ Ասում էին՝ ցանկանում ենք, որ գործից հասկացող մարդ լինի, որը մեծ համակարգեր է ղեկավարել և քաղաքն ու նրա ենթակառուցվածքները պատկերացնում է։ Այս փողոցում անմարդկային պայմաններում ապրող մի ընտանիք կա, որն անօթևանության կարգավիճակ ունի։ Քաղաքապետարանում ասել են՝ «մենք ձեզ անօթևանության կարգավիճակից կհանենք», բայց հստակ լուծում չեն առաջարկել։ Ընտանիքը նշել է, որ դիմել են պաշտոնակատար Սարիկ Մինասյանին, որը պատասխանել է, թե՝ «եթե մեզ ընտրեք, այդ դեպքում ձեզ կհանենք անօթևանի կարգավիճակից»,- պատմել է Մխիթարյանը:

Ռազմագերիներ