20 Մար
2025
9.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառուցել նոր հիվանդանոց, Գյումրին վերածել ազատ առևտրի գոտու. ի՞նչ է խոստանում Վարդան Ղուկասյանը

Կառուցել նոր հիվանդանոց, Գյումրին վերածել ազատ առևտրի գոտու. ի՞նչ է խոստանում Վարդան Ղուկասյանը

Գյումրիի քաղաքապետի ՀԿԿ թեկնածու Վարդան Ղուկասյանն այսօրվա քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ քաղաքին երկրորդ հիվանդանոցն է պետք։

Առաջարկել է, որ քաղաքապետարանը ունենա սեփական հիվանդանոց, որի շահույթի մի մասը կհոսի քաղաքի բյուջե, իսկ կարիքավոր բնակիչներին կառաջարկվեն անվճար կամ մատչելի բժշկական ծառայություններ։ Ղուկասյանը նաև ընդգծել է, որ Գյումրու հրապարակը չունի անցումներ, ինչը պետք է լուծվի կամ քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, կամ մասնավոր ներդրողների ներգրավմամբ։

Ղուկասյանի խոսքով` Գյումրին պետք է վերածել ազատ տնտեսական գոտու, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը։ Նա քննադատել է Հայաստանի կառավարության հարկային քաղաքականությունը` ընդգծելով, որ երկրաշարժից տուժած Գյումրին նույն հարկերն է վճարում, ինչ մյուս քաղաքները։ Նա հիշեցրել է, որ խորհրդային տարիներին Գյումրին արդյունաբերական կենտրոն էր, սակայն գործարանները քանդվել են, և այժմ  դրանք վերականգնելու համար պետական մոտեցման կարիք կա։

Ղուկասյանը խոսել է նաև տարածաշրջանային քաղաքականության մասին՝ նշելով, որ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչներից շատերը վերապատրաստվել են Թուրքիայում, ինչը, նրա կարծիքով, վտանգ է երկրի անվտանգության համար։ Նա ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարևոր դեր ունի, սակայն հոգևոր առաջնորդները պետք է ընտրվեն ժողովրդով։ Ղուկասյանը նաև նշել է, որ Հայաստանը 75 տարի խաղաղ է ապրել ռուսների հետ և ընդգծել Ռուսաստանի դերը երկրի պատմության մեջ։

Ռազմագերիներ