18 Մար
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
7.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քարոզարշավ`Գյումրիում. օր 4

Քարոզարշավ`Գյումրիում. օր 4

Գյումրի, ՏԻՄ արտահերթ ընտրություն, քարոզարշավ օր 4։ Ընտրությանը 11 օր է մնացել, թեկնածուները շարունակում են քարոզարշավը, հանդիպում բնակիչների հետ, լսում խնդիրներն ու յուրաքանչյուր առաջարկում է սեփական նախընտրական ծրագիրը։

«Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը ABC media-ի հետ զրույցում դեբատի է հրավիրել ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին։ Սիմոնյանը բացառել է ՔՊ-ի հետ գործակցությունը` նշելով, որ այդ քաղաքական ուժը տանուլ է տվել երկրի կառավարումը։

Իսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է` չնայած ամբողջ պետական ապարատն աշխատում է իր դեմ, բայց իրեն հաղթելն անհնար է։ Ղուկասյանը համոզված է, որ Գյումրիում ՔՊ-ն պարտվելու է։

«Իմ քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանն էլ հանդիպել է Գյումրիում ապրող արցախցիների հետ։ Թեկնածուն հանդիպման մասնակիցներին կոչ է արել անտարբեր չլինել ու մասնակցել ՏԻՄ արտահերթ ընտրությանը, որովհետև անտարբերության պատճառով բազմաթիվ կորուստներ ենք ունեցել։

Ռազմագերիներ