
Փնթի գործ են կարում, ուրիշ տրամաբանություն չկա․ Հայկ Մամիջանյանը՝ Մարտուն Գրիգորյանի հորը և տղային հակակոռուպցիոն տեղափոխելու մասին
Քննչական գործողությունը արդեն իսկ մեկնարկել է, բայց Ազգային ժողովի պատգամավորը չի կարող այցելել․ սա աննախադեպ վիճակ է. hակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիիջանյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն բերման ենթարկելու մասին։
«Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր տեսանյութ էր տարածել, որ իբր թե նախընտրական շիբին են փռել, բայց Գյումրիից, օրինակ, տեղեկացանք, որ դա եղել է շատ ավելի վաղ, քան քարոզարշավը կմեկնարկեր, քան ընտրությունները, այսինքն բարեկամի խնդրանքով Մարտուն Գրիգորյանի հայրը այդտեղ շիբին է փռել։ Տեսեք, պարոն դուք փորձում եք տրամաբանություն գտնել մի տեղ, որտեղ չկա։ Այսինքն՝ այն, ինչ որ դուք եք ասում, ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքան փնթի է կարված այս գործը»,- ասաց Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ մառազմ է կատարվողը. մարդկանց հակակոռուպցիոն են բերել իրենց հաշվին իրականացրած այս կամ այն գործողության համար, որը ոչ մի կապ չունի ընտրական գործընթացների հետ։