31 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն է․ ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտե

ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն է․ ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտե

2025 թվականի մարտի 27-ին Գյումրիում կատարվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը նպատակաուղղված կերպով խախտում է ժողովրդավարական ընտրությունների սկզբունքները․ ասվում է ՀՅԴ Գյումրու քաղաքային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«Ընդդիմադիր թեկնածուների ընտանիքի անդամների և թիմակիցների ձերբակալությունները, գրասենյակների խուզարկությունը, գործադրվող ռեպրեսիվ մեթոդները վկայում են, որ իշխանությունը փորձում է ճնշում գործադրել ընդդիմադիր ուժերի վրա՝ խոչընդոտելով նրանց լիարժեք մասնակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին։

Այս գործողությունները միտված են ոչ թե ընտրությունների օրինականության ապահովմանը, այլ ընդդիմադիր թեկնածուների  չեզոքացմանը։

ՀՅԴ Գյումրու  քաղաքային կոմիտեն դատապարտում է քաղաքական հետապնդումները, պահանջում դադարեցնել իրավապահ մարմինների օգտագործումը որպես իշխանության քաղաքական գործիք։

Սիրելի’ հայրենակից,

ՀՀ զարգացման ընթացքը վիժեցնող, ապազգային իշխանությունների քաղաքական կուրսը կասեցնելու լավագույն միջոցը մարտի 30-ին  ընտրատեղամաս գնալն է, ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկելն ու սեփական քվեով ՔՊ-ին մերժելը։

Տե’ր եղեք Ձեր համոզումներին և սկզբունքներին, Ո’Չ ասեք բոլոր ոլորտներում կառավարումը տապալած,  պարտության և պատերազմի ուժին», – ասվում է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ