31 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Ձեր թիմը Ձեզ հարվածեց թիկունքից.  Գրիգորյանը՝ Մինասյանին

Այսօր Ձեր թիմը Ձեզ հարվածեց թիկունքից. Գրիգորյանը՝ Մինասյանին

Իսկապե՞ս մտածում եք, որ տղայիս ու հորս կալանավորելով` Ձեզ հպարտ գյումրեցի եք զգալու՞. Գյումրիի քաղաքապետի թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում, դիմելով ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին, ասել է «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«Ամենայն հարգանքով Ձեր և Ձեր ընտանիքի հանդեպ, ամենայն անկեղծությամբ, Ձեր աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ ես կապ չունեմ։ Մենք ունենք ընդհանուր ընկերներ ու ընտրությունից հետո միմյանց աչքերի մեջ նայելու ենք։ Ես նույնպես անհանգստացած եմ, որ հնարավոր է՝ իրավապահ մարմինները իրականացրել են որևէ խտրական վերաբերմունք ընդդիմության կամ իշխանության նկատմամբ։ Եթե լինի նման ապացույցներ, ես Ձեր հետ հավասար կպայքարեմ նման երևույթների դեմ»,- պատասխանել է Մինասյանը։ 

Մարտուն Գրիգորյանն ասել է, որ եթե ինքը լիներ իշխանության ներկայացուցիչ ու ընտրապայքարի ժամանակ իշխական թևը փորձեր որևէ մեկի հետ նման անարդար ձևով վարվել,  հաստատ ամեն ինչ մի կողմ կդներ, դուրս կգար՝ գյումրեցիներին ցույց տալով, որ ինքը այդ քաղաքի տղան է։

«Ցույց կտայի, որ ես քաղաքի տղա եմ, կյանքի տղա եմ։ Ես թույլ չէի տա, որ ինձ ներքաշեն ինչ-որ քաղաքական խաղի մեջ՝ ստիպելով քաղաքում գլուխս կախ քայլել։ Ձեր թիմը այսօր հարվածեց Ձեզ թիկունքից»,- ասել է Մարտուն Գրիգորյանը։

Ռազմագերիներ