01 Ապր
2025
16.4° c ԵՐԵՎԱՆ
12.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաքարում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունը

Փարաքարում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունը

Փարաքարում մեկնարկել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը։

Մասնակցության հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Փարաքար համայնքի նախկին ղեկավար, այժմ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը:

«Կայունություն» կուսակցության ցուցակի առաջին համարը Գոռ Սարիբեկյանն է։

«Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը:

Փարաքար համայնքում ընտրելու իրավունք ունի 20 հազար 967 մարդ, կգործի 16 ընտրատեղամաս։

Ռազմագերիներ