
Բնակիչներին տանջում է Փարաքար համայնքում տիրող անարդարությունը. համայնքապետի թեկնածու
Բազմաթիվ խնդիրներ կան մեր համայնքում, և մենք պիտի հանձնառենք դրանց կատարումը,- լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը:
«Բնակիչներին տանջում է այն անարդարությունը, որ նախորդ ընտրության ժամանակ ամենաշատ ձայները հավաքել էինք մենք, բայց կոալիցիա կազմեցին պարտված ուժերը և ստանձնեցին համայնքի ղեկավարումը»,- ասել է համայնքապետի թեկնածուն։
Գրիգորյանն անդրադարձել է նաև «Կայունություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Գոռ Սարիբեկյանի հայտարարությանը, թե Փարաքարում վախի մթնոլորտ է, և որևէ ուժի առավելության դեպքում համայնքում սպանությունները շարունակվելու են։
«Իսկ ինչու՞ է Գոռ Սարիբեկյանը մոռանում, որ ինքն էլ է կոալիցիա կազմել այն ուժի հետ, որը նախորդ ընտրությունից հետո ղեկավարեց համայնքը»։