
Ընտրախախտումներ՝ Գյումրիում և Փարաքարում օրվա առաջին կեսին. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում Գյումրիի ընտրություններից մի շարք ընտրախախտումներ է ներկայացրել․
- Գյումրիի 31/05 ընտրատեղամասում ընտրողների ցուցակը բացարձակ հասանելի չէ քաղաքացիների համար,
- Փարաքարի մի քանի ընտրատեղամասերի առջև կան ոստիկանական ուժերի կուտակումներ,
- Գյումրիի 31/69 տեղամասն է, որտեղ տեղ չկա մարդկանց տեղաշարժի։ Վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա,
- Փարաքարի 14/4 տեղամասի դիմաց ՔՊ-ի վստահված անձը (նկարում` սպիտակ գլխարկովը) կանգնած է ոստիկանների հետ,
- Գյումրիի տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը,
- Գյումրիում ՔՊ թեկնածուի պաստառով կանգառասրահը գտնվում է ընտրատեղամասից 33 մետր հեռավորությամբ, մինչդեռ պետք է լիներ առնվազն 50 մետր,
- Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել,
- Միջադեպ Փարաքարի 14/4 տեղամասում. «զանգում եմ Նիկոլին, վարչություն»,
- Բաց քվեարկություն` Գյումրիի 31/70 ընտրատեղամասում,
- Գյումրիի 31/39 տեղամասի դիմաց դարձյալ խախտված է քարոզչության արգելքի դրույթը, և դարձյալ` ՔՊ-ի թեկնածուի կողմից,
- Փարաքարի 14/03 տեղամասում ընտրողը քվեարկության է եկել ՔՊ-ի քարոզչանյութերով,
- Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ,
- Կուտակումներ Փարաքարի 14/07 տեղամասի դիմաց,
- Ուղղորդված քվեարկություն Փարաքարի 14/03 տեղամասում,
- Կուտակումներ Գյումրիի 31/69 տեղամասում,
- 31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն,
- Գյումրիի 31/70 տեղամասում ՔՊ-ի վստահված անձ Լիզա Ղուկասյանի հետ փոխկապակցված անձինք շրջում են տեղամասի դիմաց, սպառնում կոտրել «ՀայաՔվե»-ի դիտորդի տեսախցիկը: